
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հատել պետական սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 4-ին։ Նախնական տվյալներով՝ անչափահասները տեղաշարժվել են սահմանամերձ տարածքում՝ առանց մեծերի ուղեկցության, և մոլորվել՝ անցնելով ՀՀ պետական սահմանը։
ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ անչափահասների գտնվելու վայրը պարզելու և նրանց Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Այդ աշխատանքներին ներգրավված են ինչպես պետական կառույցները, այնպես էլ միջազգային գործընկեր կազմակերպությունները։
ՀՀ իշխանությունները պարբերական կապի մեջ են նաև ռուսական խաղաղապահ առաքելության հետ։