«Նստել են ձիերը ու գնացել են մյուս ձիուն բերելու». մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների դեպքից

Card image

«Նստել են ձիերը ու գնացել են մյուս ձիուն բերելու». մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների դեպքից

Սյունիքի մարզում Ադրբեջանի տարածքում հայտնված երկու անչափահասի դեպքի շուրջ նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Ըստ տեղական աղբյուրների, պատանիները սահմանամերձ համայնքի բնակիչներ են։ Նրանք հունիսի 4-ին դուրս են եկել՝ ձիով դեպի գյուղից դուրս գտնվող տարածք՝ բերելու մեկ այլ ձի։ Տեղում եղած անձանց խոսքով՝ պատանիներն ասել են՝ «նստել են ձիերը ու գնացել են մյուս ձիուն բերելու», սակայն այդպես էլ չեն վերադարձել։

Նրանց մոլորվելու և պետական սահմանն անցնելու հավանական պատճառներից է եղանակային վատ տեսանելիությունը և տարածքի բարդ ռելիեֆը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն հաստատել է, որ տղաները գտնվել են Ադրբեջանի տարածքում։ Տարվում են ակտիվ բանակցություններ՝ նրանց վերադարձն ապահովելու նպատակով։ Գործընթացում ներգրավված են նաև միջազգային կազմակերպություններ և միջնորդ կառույցներ։

 

 

Video Images