ՄԱԿ-ի պատժամիջոցները Իրանի դեմ կարող են վերականգնվել սեպտեմբերին

Card image

ՄԱԿ-ի պատժամիջոցները Իրանի դեմ կարող են վերականգնվել սեպտեմբերին

 

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում քննարկվում է Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնման հարցը։
Եվրոպական «Եռյակը»՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, հայտարարում են, որ Իրանը շարունակում է խախտել միջուկային համաձայնագրի պայմանները և բավարար քայլեր չի ձեռնարկում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցելու համար։

Բանակցությունները ԵՄ-ի հետ առայժմ առաջընթաց չեն արձանագրել։ Եթե իրավիճակը չփոխվի, ապա սեպտեմբերի վերջին կարող է գործի դրվել պատժամիջոցների վերականգնման «snapback» մեխանիզմը։

Իրանը քննադատում է գործընթացը՝ այն համարելով քաղաքականացված և հայտարարելով, որ պատրաստ է շարունակել բանակցությունները։

Մասնագետները կանխատեսում են, որ հնարավոր պատժամիջոցների վերականգնումը կազդի Իրանի նավթի արտահանման, ֆինանսական համակարգի և տարածաշրջանային անվտանգության վրա։

 

Video Images