
Սյունիքի մարզից կորած համարվող երկու պատանիների վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ տարածված տեղեկությունների՝ նրանք տեղաշարժվել են ձիով և մառախուղի պատճառով մոլորվել են։
Պատանիները որոշ ժամանակ մնացել են բաց տարածքում՝ սպասելով, որ մառախուղը ցրվի, ապա կարողացել են կողմնորոշվել և վերադառնալ տուն։
Նրանց առողջական վիճակը, նախնական տվյալներով, բավարար է։ Դեպքի առթիվ իրականացվում են պարզաբանումներ՝ տեղանքի անվտանգության և սահմանային ռեժիմի խախտման վտանգները գնահատելու նպատակով։