
Թեհրանը հայտարարել է, որ իրականացրել է բալիստիկ հրթիռների նոր համազարկ, որի արդյունքում հարվածներ են հասցվել Իսրայելի 5–7 ռազմավարական օբյեկտների։ Իրանական կողմը գործողությունները ներկայացնում է որպես պատասխան Իսրայելի՝ Թեհրանի և Նաթանզի դեմ իրականացված հարվածներին։ Իսրայելը դեռ չի ներկայացրել պաշտոնական մեկնաբանություն հարվածների հետևանքների վերաբերյալ։