Իրանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 224-ի

Card image

Իրանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 224-ի

Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 224-ի, վիրավորների թիվը՝ շուրջ 1,277-ի։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ զոհվածների զգալի մասը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ հարվածները հիմնականում իրականացվել են քաղաքային ենթակառուցվածքների վրա՝ ներառյալ Թեհրանում գտնվող ԱԳՆ շենքի հարակից տարածքը, ինչպես նաև ռազմավարական նշանակության օբյեկտներ Նատանջում և Իսպահանում։

Իրանը հարձակումը որակել է որպես «ագրեսիայի ակտ» և խոստացել է պատասխան քայլեր։ Լարվածությունը տարածաշրջանում շարունակվում է, իսկ միջազգային հանրությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ դիվանագիտական հարթակ։

 

 

Video Images