Հայ արվեստագետները բողոքում են հեղինակային իրավունքների խախտումներից

Card image

Հայ արվեստագետները բողոքում են հեղինակային իրավունքների խախտումներից

Հայկական շոու-բիզնեսի մի շարք արտիստներ և երգչուհիներ բարձրաձայնել են իրենց ստեղծագործությունների ապօրինի օգտագործման մասին։ Նրանց խոսքով՝ հատկապես հանրային վայրերում՝ սրճարաններում, ռեստորաններում և միջոցառումների ժամանակ, հաճախ հնչում են հիթ երգերը առանց համապատասխան թույլտվության և վարձատրության։

«Հայհեղինակ» ՀԿ-ի ներկայացուցիչները նշում են, որ նման դեպքերը շարունակաբար աճում են, սակայն դատարաններում դիմումների քանակը մնում է քիչ։ Կազմակերպության գնահատմամբ՝ խնդրի հիմնական պատճառներից են իրազեկվածության պակասը և դատական գործընթացների երկարատևությունը։

Փորձագետները ընդգծում են՝ անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ և ժամանակակից մեխանիզմներ՝ ստեղծագործողների իրավունքները լիարժեք պաշտպանելու համար։ Միևնույն ժամանակ, կոչ է արվում ինչպես բիզնեսներին, այնպես էլ հասարակությանը՝ պահպանել հեղինակային իրավունքները և հարգել ստեղծագործողների աշխատանքը։

 

Video Images