Հարավային Ամերիկայի Հայոց թեմերը իրենց զորակցությունն են հայտնում Վեհափառ Հայրապետին

Card image

Հարավային Ամերիկայի Հայոց թեմերը իրենց զորակցությունն են հայտնում Վեհափառ Հայրապետին

Բուենոս Այրես – Հարավային Ամերիկայի Հայոց թեմերի առաջնորդները, հոգևորականությունը և համայնքի հավատավոր ժողովուրդը հայտնել են իրենց լիակատար աջակցությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Թեմական կառույցների անունից տարածված հայտարարությունում նշվում է, որ նրանք զորավիգ են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գերագույն հոգևոր իշխանությանը՝ հատկապես այս ժամանակներում, երբ անհրաժեշտ է համերաշխություն, հավատ և միասնականություն։

> «Մենք հավատով և նվիրվածությամբ կանգնած ենք մեր Վեհափառ Հոր կողքին և պատրաստ ենք շարունակել մեր հոգևոր առաքելությունը՝ եկեղեցու շուրջ համախմբելով համայնքները և խորացնելով հավատքը մեր ժողովրդի մեջ», – նշվում է թեմական հայտարարության մեջ։

 

Հայտարարությունն ընդգծում է Հայ Առաքելական Եկեղեցու դարավոր արժեքների պահպանումն ու սփյուռքի թեմերի հանձնառությունը՝ ծառայել հայրենի եկեղեցուն և ժողովրդի հոգևոր պահանջներին։

 

 

Video Images