
Իրանը պատասխանել է Իսրայելի կողմից Թեհրանում և Նաթանզում իրականացված հարվածներին՝ ուղարկելով ավելի քան 150 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) դեպի Իսրայել։ Տվյալների համաձայն՝ այդ սարքերից շատերը հատել են Իրաքի օդային տարածքը, իսկ մի մասը անցել է նաև Հորդանանի տարածք։ Հակաօդային համակարգերի միջոցով դրանցից մի քանիսը ոչնչացվել են դեռևս Իրաքի տարածքում։
Իրաքի տրանսպորտի նախարարության հաղորդմամբ՝ անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես դադարեցվել են օդային թռիչքները, իսկ երկրի բոլոր միջազգային օդանավակայանները փակվել են։
Հորդանանում լսված պայթյունների և ազդանշանային ահազանգերի պատճառով ակտիվացվել է քաղաքացիական պաշտպանության համակարգը, իսկ զինված ուժերը բարձր պատրաստականության վիճակում են՝ մասնավորապես սահմանային շրջաններում։
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ արդեն սկսել են գործողություններ ԱԹՍ-ների խոցման ուղղությամբ։